20 օրում 70 ստուգայց, արդյունքում՝ 9 արձանագրություն: Սննդի անվտանգության տեսչական մարմինը համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուժեղացված ռեժիմով ստուգայցեր է իրականացնում: Հերթն այսօր Նոր Նորք վարչական շրջանինն էր: ՍԱՏՄ խոշորացույցի տակ են հանրային սննդի կետերը, արտադրամասերը, մթերային խանութները:
Վան Աղաջանյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Հիմնական խախտումները առևտրի կետերում, մեծ մասամբ, դիմակներ չկրելն է հաճախորդների, ախտահանիչների բացակայությունը:
20 օրում կազմված 9 արձանագրությունից հետո, սակայն, գործը տուգանքների չի հասել: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչն արձանագրեց. մեկ անգամ նախազգուշացում ստանալուց հետո բոլոր տնտեսվարողներն էլ շտկել են սխալները, շարունակել բարեխիղճ, առանց խախտումների աշխատել:
Վան Աղաջանյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Մենք մեր ստուգայցերի ժամանակ ուշադրություն ենք դարձնում առողջապահության նախարարի հրամանին, մասնավորապես, առևտրի կետրոններում ջերմաչափումների իրականացում, ախտահանումների իրականացում, ախտահանիչ միջոցներ, ախտահանման պրոցեսը ինչ ժամանակը մեկ է իրականացվում: Հաճախորդները կրում են փակ տարածքներում դիմակներ, թե չեն կրում:
Այսօր էլ խախտումներ չարձանագրվեցին, միայն թե ջեռոցի դիմաց, փռում աշխատողները վերապահումներ և դժգոհություններ ունեին դիմակների հետ կապված:
Վան Աղաջանյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Դժվարություն են փեջերի դիմացի տաքությունն ու ծուխը, բնականաբար, օդը չի հերիքում, սրտի խնդիր է, թոքային խնդիր է առաջանում: Դիմակը կարող է հալվի, կպնի դեմքին, 300 աստիճան է:
Խանութների մենեջերներն էլ տեսուչներին խոստովանեցին. հաճախորդների հետ հաճախ են տարաձայնություններ ունենում դիմակ չկրելու պատճառով: Ամեն դեպքում, եթե, օրինակ, խանութում հաճախորդը դիմակ չի կրում, պատասխանատվությունը տնտեսվարողինն է: