Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։
«Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման համար որոշիչ նշանակություն ունեն ամենաբարձր և բարձր մակարդակներում կանոնավոր շփումները, որոնք թույլ են տալիս համաձայնեցնել հարաբերությունների ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողական կերպով լուծել արդիական հարցերը, սերտորեն համակարգել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների շուրջ»,- ասել է Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: