Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն հաջորդ ամսվա սկզբին: Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է Tasnim գործակալությունը:
ՌԴ ուժային գերատեսչությունից տեղեկացրել են, որ Կասպից ծովի ևս երեք պետությունների հետ միասին անցկացվելիք զորավարժություններին Ռուսաստանը կմասնակցի փոքր հրթիռային և հրետանային նավերով:
Նշվում է, որ Ռուսաստանի ու Իրանի զինված ուժերի մասնակցությամբ ծրագրված բոլոր համատեղ զորավարժությունները կանցկացվեն ծրագրված ժամանակացույցով:
Միաժամանակ Թեհրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանը հայտարարել է, որ Պարսից ծոցում ՌԴ-ի, Չինաստանի ու Իրանի ռազմածովային համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2021-ի վերջին կամ 2022-ի սկզբին: