ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս պաշտոնակցին հրավիրել է ցանկացած հարմար ժամանակ այցելել Հայաստան: Այս մասին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է ՌԴ արտգործնախարարի հետ բանակցություններից հետո այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Վերջում կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել արտգործնախարար Սերգեյ Լավրովին ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար: Սերգեյ Վիկտորի, Ձեզ սպասում ենք Երևանում ձեզ հարմար ցանկացած ժամանակ»,- եզրափակել է Արարատ Միրզոյանը: