ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը:
«Չիպավորումից վախեցող, ապատեղեկատվություն տարածող, պատվաստոմներին դեմ արտահայտվող» հարգելի՛ օգտատերեր,
Առողջապահության նախարարությունը հորդորում է չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվություն չտարածել սոցիալական հարթակներում, չմոլորեցնել քաղաքացիներին, ուղղակի և անուղղակի ձևով չվտանգել առողջ մտածող մարդկանց կյանքը: Միտումներն ավելի քան պարզ են, սակայն հետևանքները կարող են ողբերգական լինել. օրական գրանցվող մահերի ցուցանիշն է դրա վկայությունը:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ թյուր տեղեկատվություն տարածելուց, այլապես զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ:
Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը՝ ասված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: