ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Արթուր Խաչատրյանը:
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը:
«Հանձնաժողովին մաղթում ենք արդյունավետ աշխատանք, բոլորիս փորձառությունը, կարողությունները, գիտելիքները մաքսիմալ ի սպաս դնենք ի շահ ՀՀ-ի»,- ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Հիշեցնենք՝ Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ: