«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Վաշինգտոնը պարտություն է կրել Աֆղանստանում և երկրում իր նպատակներին չի հասել՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչը:
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին թալիբները հարձակողական գործողություններ են իրականացրել ու գրավել բոլոր խոշոր քաղաքները՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտի մասին: Այժմ որոշվում է պետության կառավարման մեխանիզմի հարցը: