Երկուշաբթի երեկոյան Միացյալ Նահանգներն ավարտել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը՝ վերջ դնելով ԱՄՆ-ի ամենաերկար պատերազմին ու փակելով երկրի ռազմական պատմության ընթացքում ահռելի կորուստներ արձանագրած փուլը՝ փոխանցում է Euronews-ը:
ԱՄՆ օդուժը Քաբուլի օդանավակայանից տրանսպորտային օդանավերով երկրից դուրս է բերել Աֆղանստանում մնացած զորակազմին:
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը հայտարարել է Միացյալ Նահանգներից լիովին անկախանալու մասին՝ այս կապակցությամբ շնորհավորելով բոլոր քաղաքացիներին:
Ամերիկյան վերջին օդանավի՝ օդ բարձրանալուն պես, թալիբները հաղթական կրակ են բացել: «Թալիբան» շարժման առաջնորդները, որպես լիակատար հաղթանակի նշան, անցել են Քաբուլի օդանավակայանի թռիչքուղով: