Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը նպաստելու համար երկու կողմերը պետք է լրջորեն մեղմեն հռետորաբանությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է լրջորեն ու զգալիորեն մեղմել երկու կողմերի հռետորաբանությունը: Այն հիմնահարցի վերջնական ու լիարժեք կարգավորման համար պայմաններ կստեղծի, կասկած չունեմ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա՝ մենք միանգամայն հավատարիմ ենք փաստաթղթերին, որոնք մեր ղեկավարները եռակողմ ձևաչափով հավանության են արժանացրել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին: Խոսքը ոչ թե գործընթացի վերսկսման, այլ՝ արդեն ստորագրված փաստաթղթի կատարման մասին է»,- հավելել է Սերգեյ Լավրովը: