Եվրամիության մեծահասակ բնակչության 70 տոկոսն ամբողջովին պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«ԵՄ-ում մեծահասակ բնակչության 70 տոկոսն ամբողջովին պատվաստվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց այս մեծ ձեռքբերումը հնարավոր դարձնելու համար: Սակայն մենք պետք է շարունակենք: Անհրաժեշտ է ավելի շատ եվրոպացիների պատվաստել, ինչպես նաև աջակցել համաշխարհային պատվաստման գործին: Կշարունակենք օգնել մեր գործընկերներին»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: