ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. նոյեմբերի 23-ի N 1910 Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հանձնաժողովը կգլխավորի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 18.00-20.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում: Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն: Անվանի կոմպոզիտորի աճյունը կամփոփվի Քաղաքային գերեզմանատան կենտրոնական պանթեոնում՝ (գաջի գործարանի հարևանությամբ):