Մեկ տարի առաջ Արթիկը ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամի» ֆինանսավորմամբ «Արթիկի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային դրամաշնորհային ծրագրով թափոնների մաքրման ու հեղեղատարներում պատնեշների կառուցման աշխատանքներ է սկսել:
Ծրագիրն Արթիկում միաժամանակ բնապահպանական մի քանի խնդիր է լուծում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։