Սա Գյումրի-Արմավիր երկրորդ հանրապետական ավտոճանապարհն է, որը վերջին անգամ ասֆալտապատվել էր 10 տարի առաջ։ Ավտոճանապարհը 2 կմ երկարությամբ անցնում է Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի միջով։ Ծանր ավտոմոբիլային տեխնիակայի երթևեկի պատճառով ճանապարհը վերջին տարիներին լիովին շարքից դուրս էր եկել:
Նախ՝ կառուցվում է ճանապարհի ստորգետնյա հատվածը, անցկացվում է ջրամատակարարման ևջրահեռացման նոր ցանց, փոխվում են եզրաքարերը, կկառուցվեն նաև մայթերը։
Ճանապարհը մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի։ Հանրապետական նշանակության մյուս ճանապարհը՝ Ոսկեհասկի հատվածում, արդեն ասֆալտապատված է։
Որակի եռաստիճան վերահսկողություն է իրականացվում, ճանապարհները մեկ տարվա երաշխիքային սպասարկում ունեն, կառուցվում են երկարաժամկետ շահագործման նախապայմանով։
Շուրջ 65 կմ հանրապետական, միջպետական և տեղական նշանակության ճանապարհահատվածներ կհանձնվեն շահագործման մինչև տարեվերջ։ Ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլրդ դրամ։