Օգոստոսի 28-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին մի տղամարդու վրաերթի են ենթարկել, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 11.35-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 35-ամյա Զոհրաբ Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն է ներկայացել 24-ամյա մի երիտասարդ, որը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ օգոստոսի 28-ին Զովունի-Քանաքեռավան ճանապարհին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուն: Կատարվում է նախաքննություն։