Օգոստոսի 30-ին Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի և UkraineInvest Ուկրաինայի կառավարության ներդրումների ներգրավման և աջակցության գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս ընդգծել է հուշագրի ստորագրման կարևորությունը և վստահություն հայտնել, որ այն թույլ կտա կողմերին զարգացնել ներդրումային միջավայր, որն էլ կօգնի բիզնեսին և ներդրողներին առաջ շարժվել Հայաստանի և Ուկրաինայի շուկաներում:
Դեսպանը նաև կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը, ինչի շուրջ վերջին շրջանում կա դրական դինամիկա և ընդգծել, որ դեսպանությունը կներդնի բոլոր ջանքերը` աջակցելու հուշագրի դրույթների իրականացմանը: