Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:
«Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից:
ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում:
Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել: