Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ երկրի սահմանները հատելու արգելքը:
Դատարան միջնորդություն էր ներկայացրել Խաչատուրովի պաշտպանը՝ ընդգծելով, որ թեև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակում է սահմանափակված մնալ:
Հիշեցնենք՝ դատախազությունը բողոքարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: