Քաբուլի հրթիռակոծությունից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ տարհանման գործընթացը շարունակվում է, հայտնում է Reuters-ը: Թալիբներն էլ հույս են հայտնել, որ շուտով միջազգային ստորաբաժանումների լրիվ հեռացումից հետո Քաբուլի օդանավակայանն էլ ամբողջությամբ կանցնի իրենց հսկողության տակ:
Օգոստոսի 28-ին Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովն ասել էր, որ թալիբները Թուրքիան և Կատարը դիտարկում են որպես երկրներ, որոնք կարող են տեխնիկապես կառավարել Քաբուլում գտնվող օդանավակայանը:
Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովն էլ հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի Աֆղանստանի վերականգնման տնտեսական նախագծերին: Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան արդեն պատրաստ է սկսել աշխատանքն այդ ուղղությամբ: