Գեղաշենի համայնքային մանկապարտեզի բացման արարողությունից հետո Կոտայքի մարզպետն այցելել է Գեղաշենի միջնակարգ դպրոց:
«Դպրոցում միայն վերջին ժամանակահատվածում ահռելի ծավալի աշխատանքներ են իրականացվել, որոնք մեր երեխաների՝ կրթության իրավունքի իրացման նկատմամբ ուղիղ պատասխանատվության և նրանց միջավայրն ավելի լավը դարձնելու մեծ ցանկության դրսևորման արդյունքն է:
Մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում մարզպետարանի տրամադրած ավելի քան 5,5 մլն դրամի շրջանակում դպրոցի մարզադահլիճում տեղադրվել է վինիլիային հատակ
2020 թվականի ընթացքում դպրոցի տնտեսած միջոցների հաշվին հիմնովին վերանորոգվել են 4 սանհանգույցներ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և դպրոցի համաներդրման արդյունքում այս տարի դպրոցի տարածքում հիմնվել է ինտենսիվ այգի: Նույն ծրագրի շրջանակում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային կայան:
Թվարկվածը դպրոցում իրականացված աշխատանքների միայն մի մասն է: Տնօրեն Նաիրա Բաբայանի հետ շրջել ենք դպրոցի տարածքում, քննարկել նաև խնդիրները: Գեղաշենի միջնակարգ դպրոցն այս տարի կընդունի 80 առաջին դասարանցիների»,- ասված է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի Ֆեյսբուքի գրառման մեջ: