Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«26 տարի առաջ Ձեր նախաձեռնությամբ ընդունվեց երկրի Հիմնական օրենքը, որը ծառայում է որպես կայունության, հանրային բարեկեցության և հասարակության համախմբման հուսալի հիմք:
Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումը: Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը կայուն հիմք են բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար»: