Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Սահմանադրության օրվա առթիվ:
Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
«26 տարի առաջ Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությունն ամուր հիմք դրեց երկրի ժողովրդավարական զարգացման համար, որի ամենաբարձր արժեքը հռչակվեցին մարդը, նրա կյանքը, իրավունքները և ազատությունը:
Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ միջպետական համագործակցության հետագա զարգացումը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-ղազախական փոխգործակցությունը հետևողականորեն կզարգանա ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում»: