Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։ Այս մասին տեղեկացնում են Պոլսո Հայոց պատրիարքարանից:
Եկեղեցու վերանորոգման վերջին աշխատանքները մեկնարկել էին 2012 թվականին: Պետության հետ կապված հարցերի, ոչ բավարար բյուջեի ու այլ պատճառներով մինչև այժմ այդ աշխատանքները չէին ավարտվել։
2021 թ. եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: 106 տարի անց եկեղեցին պատարագով կրկին իր դռներն է բացել հավատացյալների առաջ։
Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո եկեղեցին կծառայի նաև որպես մշակույթի կենտրոն։