4-րդ աստիճանի «Իդա» փոթորիկը հասել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի ափեր: Առնվազն 300.000 բնակիչ հոսանքազրկվել է: Նահանգային իշխանությունները մտավախություն ունեն, որ ներկա փոթորիկն իր հզորությամբ կգերազանցի 2005 թ. «Կատրինա» փոթորկին, երբ Նոր Օռլեանի գրեթե ամբողջ տարածքը ջրի տակ էր անցել, զոհվել էր ավելի քան 1800 մարդ: Վնասը գերազանցել էր 100 մլրդ դոլարը, տեղեկացնում է CNN-ը:
Այս աղետի ժամանակ քամին շարժվում է ժամում 230 կմ արագությամբ: Լուիզիանայի ավելի քան 320 կմ երկարությամբ ափամերձ գոտում գործում է տարհանման նախազգուշացում: Աղետի հետևանքով մոտ 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, լրիվ հոսանքազրկվել է նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքը՝ Նոր Օռլեանը: Ստացվել է առաջին զոհի մասին լուրը: Առաջիկա 24 ժամում սպասվում են փոթորկի նոր հարվածներ: Աղետը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ալաբամա, Միսիսիպի և Ֆլորիդա նահանգներում փոթորկի վտանգ է հայտարարվել: