Ազգային ժողովի ևս երեք հանձնաժողովի նիստ է այսօր տեղի ունեցել: Ընտրվել են հանձնաժողովների նախագահների տեղակալներ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Արեն Մկրտչյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Լուսինե Բադալյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վաղարշակ Հակոբյանը:
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: