Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր կարող է նորամուտը նշել ՊՍԺ-ի կազմում: Նա հայտավորվել է Ֆրանսիայի առաջնության այսօր կայանալիք 4-րդ տուրում՝ «Ռեյմս»-ՊՍԺ խաղում:
Նշենք, որ Մեսսին ՊՍԺ տեղափոխվելուց հետո առաջին անգամ ընդգրկված է թիմի հայտացուցակում։ Լեգենդար հարձակվողը ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 30 համարի ներքո:
Տեղեկացնենք, որ «Ռեյմս»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։