Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ որոնողական աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ 1652։