ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևի կողմից ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի համար 12 տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի, 350-րդ հոդվածի 1-ին մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։
Ջ. Բաբաևը ձերբակալված է։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։