ԲԱՅԴԵՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար կարող են անել ինչ ուզում են: Այդ լիազորությունը նրանց տվել է նախագահ Ջո Բայդենը: Այդ որոշումը պայմանավորված է Քաբուլի օդանավակայանում «Իսլամական պետության» իրականացրած ահաբեկչություններով: Հրամանատարության բոլոր անդամները պատասխանել են, որ ունեն բավարար ներուժ՝ արդյունավետ ռազմական գործողությունների անցկացման համար»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ՏԱՐՀԱՆԵԼ Է ՇՈՒՐՋ 105 000 ՄԱՐԴՈՒ
ԱՄՆ-ը գործընկերների հետ կարողացել է Քաբուլի օդանավակայանից օդանավերով գրեթե 105 հազար մարդ տարհանել օգոստոսի 14-ից ի վեր՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը: Անցած գիշեր «Թալիբանը» մտել է օդանավակայանի ռազմական հատված և մի մասը վերցրել իր վերահսկողության տակ։ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել Քաբուլի օդանավակայանի անվտանգության պահպանումը ստանձնելու գաղափարից: Նման պատրաստակամությունը վերահաստատել է այդ երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանը:
ԹԱԼԻԲՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԸ
Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը տեղեկացրել է Քաբուլի բնակիչներին, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նրանք պետք է հանձնեն իրենց մոտ եղած զենքն ու զինամթերքը, նաև պետությանը պատկանող ավտոմեքենաները: Զինյալները սպառնացել են հատուկ միջոցներ ձեռնարկել, եթե քաղաքացիները հրաժարվեն ինքնակամ հանձնել զենքերը: Իսկ Աֆղանստանի առողջապահական ոլորտի կին աշխատակիցներին թալիբները հորդորել են վերադառնալ աշխատանքի և խոստացել, որ չեն խոչընդոտի նրանց պարտականությունների կատարմանը: