Եղեգնաձորում իրականացվում են փողոցների նորոգման, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման և տանիքների վերանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մի շարք ենթակառուցվածքներում այս պահին կատարվում են տարբեր տիպի շինարարական աշխատանքներ, մասնավորապես.
• Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի (Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց) նորոգում,
• Չարենց- Թամանցիների փողոցների նորոգում,
• Եղեգնաձոր համայնքի հրապարակի նորոգում,
• Սևակի 1.3.5 և Միկոյանի 10.11.12 բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված բակերի բարեկարգում,
• Միկոյան 22 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում:
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: