ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե որ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի՝ առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը ներկայացնելու:
«Փաստագրված բացարձակ հակացուցման, հղիության, ամբողջական պատվաստվման, ինչպես նաև մեկ դեղաչափ պատվաստման դեպքում, եթե վերջիններիս դեպքում երկրորդ դեղաչափի համար կոնկրետ պատվաստանյութի սահմանված ժամանակամիջոցը չի լրացել»,- նշված է հայտարարությունում: