Նրանք գնում են երկրից, նրանց ծեծում են, փախցնում. ադրբեջանցի ընդդիմադիրները հետապնդվում են, նույնիսկ երբ նրանք փախստականի կարգավիճակում են: Սա BBC-ի հոդվածի վերնագիրն է՝ Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ վերաբերմունքի մասին: Իրավապաշտպանների, լրագրողների, ակտիվիստների համար այնտեղ մնալը վտանգավոր է դարձել 2010-ից:
BBC - Չնայած Բաքվի հերքմանը՝ միայն 2021 թվականին քաղաքական երեք էմիգրանտ մահացել է չպարզված հանգամանքներում:
«Կամ մենք քեզ կսպանենք, կամ կանենք այնպես, որ ինքդ դա անես»: Սա հատված է ակտիվիստ Հուսեյն Բակիհանովի խոստովանությունից, որ նա տեղադրել էր համացանցում՝ մահից մեկ օր առաջ: Տեսանյութում նա ասել է, որ չի հավատում, թե պատահականություն է իր՝ շտապօգնության մեքենայում հայտնվելը փախստականի նույնականացման քարտ ստանալուց երեք օր առաջ: Մայիսի 7-ին նա Բաքվում բողոքի ակցիայի էր մասնակցել: Նրան ձերբակալել էին 15 օրով, դուրս գալուց հետո ոստիկանները ծեծել էին:
Հուսեյն Բակիհանով - Նրանք ինձ բաց տեքստով ասացին՝ կամ կգնաս երկրից, կամ կսպանենք քեզ, կամ այնպես կանենք, որ ինքնապան լինես:
Դրանից հետո նա քաղաքական ապաստան էր խնդրել Վրաստանից, որտեղ նույնպես ապահովագրված չէր ադրբեջանցիների ծեծից: Տեսանյութի հրապարկման հաջորդ օրը Բակիհանովը մահացել էր:
Վրաստանում ապրող իրավապաշտպան Աֆթանդիլ Մամեդովը նշել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին: Վրաստանի իշխանությունը երկու շաբաթ թաքցնում էր միջադեպը՝ գրում է BBC-ն:
Արտասահամանում սա սադրբեջանցի ակտիվիստի մահվան երրորդ դեպքն է: Մեկական դեպք եղել է Բրյուսելում և Ստամբուլում:
BBC - Իրավապաշտպաններն ու լրագրողները վստահ են, որ Բաքուն գործակցում է այն երկրների հատուկ ծառայությունների հետ, որտեղից նրանք ապաստան են խնդրում: Այդ երկրներում նաև գործում է ադրբեջնացիների խումբ, որի գործը Բաքվից մեկնածներին ճնշելն է: Ադրբեջանը, բնականաբար, հերքում է կապը երեք ակտիվիստի մահվան հետ:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսն ասել է, որ խնդիրներն սկսել են 2013-ին, երբ Եվրախորհրդարանը դեմ քվեարկեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևին: Պատգամավորների մեծ մասը դա համարել է ոչ համոզիչ, և Բաքվում հասկացել են, որ կարող են չվախենալ պատժամիջոցներից: BBC-ն հիշեցրել է նաև հայտնի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումը Թբիլիսիից՝ 2017-ին:
Նրան վերադարձրել էին Բաքու՝ պարկը գլխին անցկացնելով և բանտ նստեցրել՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: BBC-ն ներկայացրել է արտասահմանում ադրբեջանցի ակտիվիստների, իրավապաշտպանների ու լրագրողների մահվան դեպքերը, եզրակացրել՝ այս երկրներում նրանց հետապնդել են:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը՝ ամփոփելով բոլոր սպանություններն ու հետապնդումները. Բաքուն փող ունի՝ այլ երկրներում գործակալներ պահելու համար: