Հայկ Ենգիբարյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ) - Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանում են, կրթական կենտրոնում են, հետաքրքիր հանդիպում են ունենում:
Եռաբլուր այցելությունը իրենց համար շատ հուզիչ ու զգացական է եղել, Վազգեն Սարգսյանի ինստիտուտ այցելությունը հայրենասիրական պոռթկում է առաջացրել:
Օգոստոսի 14-ին 2021 թ. «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն ավարտվեց՝ 400 պատանի 14 օրով Հայաստանում էին՝ Լոռիից Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Երևան՝ բացահայտելու հայրենիքը, բարելավելու մայրենին և զարգացնելու ազգային ինքնությունը: Այս տարի ծրագրին դիմել էր 800 պատանի՝ 13-18 տարեկան, ընտրվել էին 400-ը 24 երկրից՝ նրանք, ովքեր նախկինում երբեք չէին մասնակցել ու առաջինն էին դիմել:
Ծրագրի ղեկավար Հայկ Ենգիբարյանը նշում է՝ ծնողները անհանգստություններ նախնական շրջանում են ունեցել. բայց ոչ թե սահմանային անվտանգության, այլ կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված:
Հայկ Ենգիբարյան - Ինչ սահմանափակումներ են գործում Հայաստանում, ինչ փոփոխություններ են լինելու համաճարակային կանոնները պահպանելու համար և այլն:
Հենց այդ նպատակով էլ ծրագիրն իրականացվեց 4 փուլով, որ միանգամից բոլոր մասնակիցները չկենտրոնանային հյուրանոցում:
Իսկ Հայաստանում գտնվելու 14 օրը հագեցած է եղել կրթական, ճանաչողական բաղադրիչներով: Հայոց լեզվի ու հայոց պատմության դասընթացներ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնագետների հետ, այցելություններ, հանդիպումներ առաջադեմ բուհերում և դպրոցներում, զինվորական ճաշ ու մեկ օր համայնքում:
Հայկ Ենգիբարյան - Մեղր քամելու, օղի թորելու, բուրդ չբխելու միջոցառումների ևս մասնակցել են:
Ծրագիրն իրականացնելու համար Կառավարությունը տրամադրում է շուրջ 67 մլն դրամ: Հաջորդ տարի այդ թիվը գուցե փոխվի: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաջորդ տարի նախատեսում է հյուրընկալել կրկնակի ավելի՝ 800 պատանու: Այս տարվա արդյունքները ամփոփելու հետ զուգահեռ՝ գրասենյակում արդեն պատրաստվում են հաջորդ տարվա մեկնարկին: