Տեսչական մարմինները շարունակում են խստացված ստուգայցերը. այս օրերին արձանագրել են հակահամաճարակային կանոնների բազմաթիվ խախտումներ, եղել են նաև տուգանումներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շրջայց է իրականացրել մայրաքաղաքի առևտրի խոշոր կենտրոններում:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Ստուգում իրականացրինք, խախտումներ արձանագրեցինք: Հաճախորդների և աշխատակիցների մի մասը չէին կրում պաշտպանիչ դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Առաջին անգամ կիրառվում է նախազգուշացում՝ կա՛մ 100-ից 300 հազար դրամ տուգանք, և մեկ տարվա ընթացքում տույժը կրկնվելու դեպքում 150-500 հազար դրամ տուգանք է նախատեսվում: Վերջին 9 օրերի ընթացքում իրականացվել է 71 տնտեսվարողի ստուգում, կազմվել է 9 արձանագրություն: Ստուգումները շարունակվում են:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան