Օգոստոսի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4031 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4585 մարդ, մահացել է 73 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 536 202 դեպք, որից 473 502 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7101:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 42 744 փորձարկում, այդ թվում 25 358-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 386-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.43% է, վերջին 14 օրվանը՝ 10,7%, վերջին 7 օրվանը՝ 10.4%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 095 069 մարդ, վերջին մեկ օրում՝ 26 418 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 130 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 493 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3205 անձ: