Օգոստոսի 26-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հանցագործությունների կանխման և նախականխման, բացահայտման, իրավախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացրին Գավառում։
Արդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հայտնաբերելուց զատ՝ ոստիկանները մի մեքենայում հայտնաբերեցին զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների։
Հայտնաբերվեցին նաև սառը զենքեր։ Կասկածանքներով ոստիկանություն բերման ենթարկվեց մի քանի անձ։
Ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։