Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական տեղաշարժ կա դիմակների կրման ռեժիմի պահպանման տեսանկյունից: Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Միաժամանակ, նախարարը նշեց, որ դա լիարժեք գոհացնող պատկեր չէ:
«Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման շատ նվազ ցուցանիշներ ունենք, ինչը դժվարացնում է իրավիճակը: Այս պահին ունենք այն իրավիճակը, որ կարող ենք դիակների համատարած կրելու պարագայում բավական լավ ազդեցություն ունենալ»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը նշեց, որ իրավիճակը դեռ կառավարելի է, դեռ թվերն ահագնացող չեն, բայց հիվանդության աճի տեմպն անընդհատ պահպանվում է: