Մատենադարանի ցուցասրահները համալրած հպէկրաններին ընդամենը մեկ հպումով կհայտնվի հայկական գրչության կենտրոններից Ձեր նախընտրած կենտրոնի պատմությունը: Այս նախագիծը Մատենադարանի ժառանգության արդիականացման ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է, որի արդյունքում ստեղծվել է հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզը:
Տեխնոլոգիական նորույթը հնարավորություն է ընձեռում ինչպես Մատենադարանի ցուցասրահներում, այնպես էլ թվային շտեմարաններում ծանոթանալ հայկական գրավոր մշակույթի բացառիկ նմուշների պատմությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: