ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման ընթացքում նախատեսվող փոփոխությունների մասին:
Նշվում է, որ որպես աշխատանքի կազմակերպման պահանջ` սահմանվել է աշխատողների կողմից իրենց գործատուներին յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի ներկայացումը՝ բացառությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցների և հղիների: ՊՇՌ թեստն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին: