Սյունիքում «Լուրերի» թղթակից Արմինե Սիմոնյանը եղել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վերաբացված հատվածում և տեղից մանրամասներ է ներկայացնում։
«Եռակողմ բանակցությունների արդյունքում այսօր 19:30-ի դրությամբ բացվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը:
Այս երկու օրերի ընթացքում գյուղացիներին հաց, սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև անասնակեր է մատակարարվել Սյունիքի հարցերով միջգերատեսչական խմբի աջակցությամբ՝ ԱԻՆ աշխատակիցների կողմից՝ այլընտրանքային ճանապարհով:
Այս պահին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է, երթևեկությունն ընթանում է բնականոն հունով»,- հայտնեց «Լուրերի» թղթակիցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ 23:00-ից սկսած ադրբեջանական կողմի հերթական սադրանքների պատճառով փակվել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան, Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածները: