ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր:
Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917 քառ. մ ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5 խոր. մ սևահող՝ շրջակա միջավայրին պատճառվել է 9.153.847 ՀՀ դրամի չափով վնաս։
Գործի նյութերը ուղարկվել են մարզային դատախազություն: