2022 թվականին Ֆրանսիայում կանցկացվեն նախագահի ընտրություններ, և հայտնի է, որ Brexit-ի հարցով ԵՄ նախկին գլխավոր բանակցող Միշել Բարնյեն որոշել է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում՝ գրում է Euronews-ը:
«Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչը ընտրություններում կմրցի գործող նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Թեկնածուի ծրագրի հիմնական կետը կլինի ներգաղթը: Քաղաքական գործիչը պատրաստվում է սահմանափակել փախստականների հոսքը երկիր և «ստիպել ուրիշներին հարգել Ֆրանսիային»: