Կորոնավարակի դեմ պայքարի համար սահմանված նորմերի պահպանումն այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում:
Վարչական շրջանում ստուգայցեր է կատարել երեք խումբ, որոնցից երկուսը խոշոր խանութներում արձանագրել են անձնակազմի և հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքեր, իսկ մեկում՝ նաև լրացված չեն եղել ջերմաչափման գրանցամատյանները:
Կազմվել են արձանագրություններ: Կարգազանց տնտեսվարողները կենթարկվեն «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով:
Ստուգայցերը շարունակվելու են:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: