Սամվել Սևադա (լուսանկարիչ, գեղանկարիչ) - Ուրիշ բան է, երբ դու ցավ ես զգում, տառապում ես, երբ որ դու ցավ ես զգում այդ զոհերի համար, ընդհանրապես պատերազմ կոչված արհավիրքի համար: Մեկ ուրիշ բան է, երբ դու պարտավորված ես զգում ավելի լուսավոր ձևով ներկայացնես քո աշխատանքները:
Լուսանկարիչ, գեղանկարիչ Սամվել Սևադան իր աշխատանքների միջոցով է փորձում լույսը բերել մարդկանց: Օրեր անց արվեստասերների դատին կներկայացնի լուսանկարների նոր ալբոմը:
Սամվել Սևադա - Այս ալբոմում տեղ են գտել 200-ից ավելի գեղարվեստական լուսանկարչության կադրեր և շուրջ 30 բանաստեղծություն, որոնք ես տեղադրել եմ՝ ավելի հետաքրքիր դարձնելու համար ալբոմը:
Խորագիր չունեցող ալբոմում իրար կողքի տարբեր ժամանակներում ֆիքսած դեմքեր ու դեպքեր են:
Սամվել Սևադա - Ժանրային ստեղծագործություններ կան, բնության տեսարաններ շատ կան, Հայաստանի բնության՝ հիմնականում, դիմանկարներ կան: Բոլոր ժանրերը օգտագործված են այս գրքում:
Բոլոր լուսանկարները պատմություններ են: Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերն է:
Սամվել Սևադա - Մի անգամ հարցրի՝ դու նկարել ես Դալիին, Պիկասոյին, այդպիսի մեծ մարդկանց, ասեց՝ դե, հա, նրանք կմնան պատմության մեջ, մեկ էլ ես կմնամ պատմության մեջ:
Այս մեկում էլ Գուսանագյուղում ապրող տատի է, հրավիրում է ճաշի:
Սամվել Սևադա - Ասի՝ ո՞նց ես, տատի՛կ ջան, ասեց՝ լավ եմ, ասեց՝ թոռս բանակից եկել է, հաց ենք տալիս գյուղի ժողովրդին: Խնդրում եմ, որ դուք էլ գաք:
Իր լուսանկարներում, գեղանկարներում, արվեստանոցում գույները շատ են:
Սամվել Սևադա - Ինձ երբեմն մեղադրում են, որ ես կարծես չտեսնելու եմ տալիս ծանր հետևանքները պատերազմի, դրա մասին աշխատում եմ չխոսել, դրա մասին էնքան շատ են խոսացողները: Մենք պարտավոր ենք օգնել մարդկանց ավելի լույսը զգալու, լուսավոր վիճակներ ապրելու, շարունակելու կյանքը, աշխատանքը:
Այս ալբոմը միակ անակնկալը չէ, շուտով կհրատարակի ևս մեկը, ամիսներ անց էլ իր գեղանկարների և լուսանկարների անհատական ցուցահանդեսը կլինի Հայաստանի նկարիչների միությունում:
Սամվել Սևադա - Այս ալբոմը դեռ դուրս չի եկել, ես մտավոր կենտրոնացած եմ գեղանկարչական ալբոմիս աշխատանքների վրա, որի աշխատանքները շատ շուտով կավարտենք: Ցուցահանդեսի բացման ժամանակ արդեն պատրաստ կլինեն և՛ բանաստեղծությունների, և՛ գեղանկարների ու լուսանկարների ալբոմները:
Փորձելու է լուսավորն ու գունավորը ներկայացնել լուսանկարների, գեղանկարների, բանաստեղծությունների միջոցով:
Հեղինակ՝ Անի Ավագյան