Օգոստոսի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4128 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5611 մարդ, մահացել 79 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 532171 դեպք, որից 468917 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը 7028 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43653 փորձարկում, այդ թվում՝ 26534-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17119-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.46% է, վերջին 14 օրվանը՝ 10,77%, վերջին 7 օրվանը՝ 10.51%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 065 848 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 26700 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 129 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7357 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3348 անձ: