Ուսումնական տարվան ընդառաջ Երևանի պետական համալսարանի աշխատակազմը միացել է պատվաստումային գործընթացին` անվտանգ միջավայր ստեղծելու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին միանալու նպատակով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
COVID-19-ի դեմ պատվաստվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, բարձրագույն ուսումնական հաստատության ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը և համալսարանի մի շարք աշխատակիցներ:
Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Աշխատանքներ են տարվում կրթական այլ հաստատություններում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: