Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին և արտաքին ցանցեր։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 940 հազար դրամ, որի 56,5 տոկոսը 5 միլիոն 616 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 43,5 տոկոսը կամ 4 միլիոն 324 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի ներքին ցանցեր կկառուցվեն Շողակաթում և Դրախտիկում, իսկ ջրատարի արտաքին ցանց կկառուցվի Ջիլ բնակավայրում։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո նշված բնակավայրերում կբարելավվի ջրամատակարումը, կավելանա մատակարարվող ջրի քանակը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում: