ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչության վտանգը ամեն օր աճում է: Նրա խոսքով՝ դա թալիբներից սպասվող իրական, ոչ թե տեսական վտանգ է: Այս մասին հայտնում է Financial Times թերթը:
«Մի կողմից, մենք կցանկանայինք շատ ժամանակ ունենալ հնարավորինս շատ մարդկանց դուրս բերելու համար: Սակայն, եթե մնանք օգոստոսի 31-ից հետո, հատկապես, եթե թալիբները նույնիսկ լուռ համաձայնություն չտան, հարձակումների սպառնալիքը մեծանում է»,- ասել է Ստոլտենբերգը:
Ահաբեկչական հարձակման հավանականության պատճառով Քաբուլում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատաները հրահանգել են իրենց երկրների քաղաքացիներին չգնալ օդանավակայան, իսկ եթե արդեն գտնվում են այդ տարածքում, անմիջապես լքել այն:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլիսն էլ Աֆղանստանում մնացած փախստականներին, որոնք չեն կարող ինքնաթիռով հեռանալ այդ երկրից, առաջարկել է ցամաքային ուղիներ փնտրել՝ սահմանը հատելու և երրորդ պետություններ մեկնելու համար:
Նա միաժամանակ զգուշացրել է, որ Աֆղանստանի և հարևան երկրների միջև ցամաքային սահմանները գտնվում են «Թալիբան» շարժման վերահսկողության տակ: