Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»,- ասված է նախագահի
հրամանագրում: