11 պարտիա, 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի, ոչ մի պարտություն և հնարավոր 11-ից վաստակած 9 միավոր՝ սրանք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի արդյունքներն են: Հայաստանի հավաքականի առաջին համարն այսօր խոսել է գրանցած հաջողության մասին: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանն էլ ամփոփել է առաջնության արդյունքները՝ ընդգծելով, որ Հայաստանը երբևէ Եվրոպայի չեմպիոն չի ունեցել ոչ տղամարդկանց, ոչ կանանց շրջանում:
«Նախորդ տարիներին միշտ Եվրոպայի առաջնություններում հենց առաջին կեսը միշտ լավ էի խաղում, միշտ մոտ էի, իսկ երկրորդ կեսին, չգիտես ինչու, լրիվ հակառակն էր գնում: Էս տարի որոշեցի՝ վերջ, երկրորդ կեսը պիտի լավ լինի»,- ասաց Էլինա Դանիելյանը:
«Նրան միշտ խանգարում է էմոցիոնալ խաղը, դա միշտ բերում է կորուստներ, էս անգամ չեղավ էմոցիոնալ խաղ, դրա համար չեղավ պարտություն»,- ասաց շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանը:
Հեղինակ՝ Ռոզի Խաչատրյան