Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հիմք ընդունելով «Ընտրական օրենսգիրքը», սահմանել է Գյումրիում անցկացվող ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1.500 դրամ, իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 40 հազար դրամ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին նշանակվել է Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն՝ համամասնական ընտրակարգով: